Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման գործում, բայց՝ ոչ ի վնաս իր ազգային շահերին, ասել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կարող ենք օգնել նրանց այն ոլորտներում, որոնցում կարող ենք, իհարկե՝ ոչ ի վնաս մեր ազգային շահերին»,- ասել է նա:

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանն ունի «բացառապես սեփական սպառման» համար նախատեսված նոու-հաու, եւ առայժմ դեռ պետք է որոշվի, թե որ ոլորտում կարող է աջակցություն ցուցաբերվել՝ ուժային սարքերի, ինքնաթիռային սարքավորումների, թե՝ այլ: