Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: 

«Chevrolet» մակնիշի ավտոմեքենան իր համար վթարային  իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ճանապարհային ոստիկանները  դեպքի վայրում  հայտնաբերել են Chevrolet մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը  ոստիկաններին ասում էր, որ իր ավտոմեքենայի մեջ տեսանկարահանող սարք է տեղադրված, կարող են ստուգել:

Ոստիկանությունը պարզում է Chevrolet-ի  վարորդի ինքնությունը: