ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Երեւանում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

Այցի շրջանականերում Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների եւ պատգամավորների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգային եւ սոցիալ-տնտեսական  խնդիրներին, ինչպես նաեւՀայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:

3 խմբակցություններն էլ միասին աշխատելու եւ փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին եւ անդամներին  հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին  կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին ։