Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 19.492-ով՝ հասնելով 6.863.541-ի, հայտնում է ՏԱՍՍ -ը:
Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվն ավելացել է օրական 19.411-ով ՝ հասնելով 6.131.446 -ի:
Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 799-ով՝ նախորդ օրվա 798-ի դիմաց՝ հասնելով 180 840-ի:
Ներկայումս բուժում անցնող հիվանդների թիվը նվազել է մինչեւ 551.255 մարդ:





























