Պակիստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Միոդ Յուսուֆը հայտարարել է, որ միջազգային հանրությունը կբախվի ահաբեկիչների ակտիվացման հետ, եթե կրկին մոռանա Աֆղանստանի մասին, հաղորդում է Sky News հեռուստաալիք-ը:

«Եթե Աֆղանստանում փող չլինի, չլինի կառավարում, եթե «Իսլամական պետությունը», «Ալ Քաիդան» եւ մյուսները արմատանան, ապա, ըստ ձեզ, ի՞նչ տեղի կունենա»,-դիմել է նա միջազգային հանրությանը:

«Ի դեպ, թույլ տվեք ձեզ ասել, որ դա չի սահմանափակվի տարածաշրջանով: Ես ինչ-որ տեղ կարդացել են (կարծես այդ մասին հայտարարություն էր արվել), որ միգրացիոն խնդիրը պետք է սահմանափակվի տարածաշրջանային մակարդակում: Դա տեղի չի ունենա: Կլինի միգրանտների, ահաբեկիչների հոսք, եւ մեզնից ոչ մեկը չի ցանկանում դա»,-նշել է Յուսուֆը:

«Տեղի է ունեցել օրենքի եւ կարգուկանոնի, անվտանգության քայքայում, միջազգային ահաբեկչության արմատացում, տնտեսական ճգնաժամ, կառավարման հետ խնդիրներ, եւ ի վերջո սեպտեմբերի 11», -նշել է Պակիստանի առաջնորդի խորհրդականը՝ խոսելով ահաբեկչության ծավալների  մասին, որն իրագործվել է Ամերիկայի տարածքում 2001 թվականին: