Արմավիրի մարզում երեկ՝ օգոստոսի 29-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Կնյազ Շամոյանը իր վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, շրջվել եւ գլորվելով հայտնվել դաշտում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով Շամոյանը մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։




























