Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

ԱԺ խորհուրդը Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ քննարկեց եւ սահմանեց Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը: