Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն օրերս հայտարարել է լրագրողներին, որ երազում է Չեմպիոնների լիգայում 10-րդ հաղթանակի մասին։ Պերեսի խոսքով, «ընտրյալները» վաղուց է, ինչ չեն եղել ֆուտբոլային բարձունքում եւ ժամանակն է, որ ամեն ինչ իր տեղն ընկնի։ Նշենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա «արքայական ակումբ»-ի մարզադաշտում։ Այնպես որ, ինչպես ասում են՝ Աստված է կամեցել…
«Չեմպիոնների Լիգայի հաջորդ եզրափակիչը տեղի կունենա „Սանտյագո Բերնաբեու“ մարզադաշում։ Եվ մենք մեծ ցանկություն ունենք ոչ միայն մասնակցել դրան, այլ նաեւ հաղթել»,- հայտարարել է Պերեսը։
Իր մեգա-գնումների մասին Պերեսն ասել է, որ «Կակայի եւ Քրիշտիանու Ռոնալդուի նման աստղեր ձեռք բերելն իրականում դժվար չէ։ Դրա համար երկու բան է պետք՝ մարզիչների եւ խաղացողների ցանկությունը. Կակայի եւ Ռոնալդուի դեպքում այդպես էլ եղել է»։




























