Վաղը՝ հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնի մերձակա՝ Ազնավուրի անվան հրապարակում կայանալու է Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի կազմակերպած հանրահավաքն ընդդեմ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների: Հանրահավաքը սկսվելու է ժամը 18-ին:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանն արգելել է հանրահավաքի անցկացումը, պատճառաբանելով, թե նույն տեղում, նույն ժամին մեկ այլ զանգվածային միջոցառում է նախատեսված, սակայն ՀՅԴ պատասխանատուներն արդեն իսկ ընդգծել են, որ հանրահավաքն անպայման կայանալու է:

ՀՅԴ-ն կարծում է, թե արձանագրություններն իրենց մեջ անթույլատրելի նախապյամններ են պարունակում: