Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի նիտում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից սկսած մինչև 26 տարին լրանալը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Էդգար Ալիխանի Բաբայանին (ծնված 1995 թվականին):
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Էդգար Բաբայանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:
Անհրաժեշտություն է առաջացել Էդգար Ալիխանի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև նրա 26 տարին լրանալը տարկետում տալ:
Էդգար Ալիխանի Բաբայանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:



























