Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին  (ծնված` 1995  թվականին):

Որչոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի հունվարի 24-ի հրամանագրով  Դավիթ Ասլանյանին շնորհվել է  քաղաքացիություն և տարկետում է  տրվել մինչև 2021 թվականի ամառային  զորակոչը, քանի որ  Դավիթ Ստանիսլավի Ասլանյանը այս պահին հանդես է գալիս  ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային  հավաքական թիմի կազմում, նախապատրաստվելու և  մասնակցելու է 2021 թվականի   ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի խաղերին  և 2022 թվականի Եվրոպայի առաջնությանը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել  Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին:

Դավիթ Ստանիսլավի Ասլանյանը  հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: