Բուրսայի նահանգապետը հայտնել է, որ թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են 4 հոգու, որոնք ցանկացել են Թուրքիա-Հայաստան խաղի ժամանակ մարզադաշտում ադրբեջանական դրոշ բարձրացնել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Cumhurriyet թերթը։ Ըստ Բուրսայի նահանգապետ Շահաբեդին Հարփութի՝ այդ անձինք փորձել են իջնել խաղադաշտ, պարզել ադրբեջանական դրոշ եւ հանդես գալ ուղերձով։
«Մեր հետախուզության աշխատակիցները տեղեկանալով նախապատրաստվող ակցիայի մասին՝ հետեւել են եւ կանխել այն: Փառք Աստծո, որ մեր հետախուզության եւ անվտանգության աշխատակիցները կանխեցին այդ միջադեպը»,-ասել է Շահաբեդին Հարփութը։




























