Հայտնի են դարձել Քիշնեւի կենտրոնում՝ «Հաղթանակի» կամուրջի մոտ վերջերս տեղի ունեցածի պայթյունի նոր մանրամասներ։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Մոլդովայի ՆԳ նախարար Վիկտոր Քաթանը հաստատել է, որ պայթածը մարտական նռնակ է եղել՝ չբացառելով ահաբեկչության հնարավորությունը։
«Ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձ կար՝ բնակչությանը վախեցնելու նպաատակով։ Մենք այդպիսի եզրակացության ենք եկել տեղի մանրամասն զննումից, ինչպես նաեւ վկաներին եւ տուժածներին հարցաքննելուց հետո»,-հայտարարել է Քաթանը։
Ինչպես հայտնում է «Վզգլյադ» թերթը, հայտնի է դարձել նաեւ սպառնալիքներով լի հեռախոսազանգերի մասին, որոնք չորեքշաբթի օրը երեկոյան ընդունվել են Մոլդովայի վարչապետի գրասենյակի կողմից, եւ որոնք ուղղված էին վարչապետ Վլադ Ֆիլատին։ Այդ տեղեկատվությունը հաստատել է նաեւ վարչապետի քարտուղար Իգոր Վոլնիցկին.
«Սպառնալիքներով հեռախոսազանգերը գրանցվել են անվտանգության ծառայության աշխատակցի կողմից։ Ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է հատաքննչական մարմիններին եւ այն կկցվի գործին»։
Հետաքննչական մարմիններին ցուցում է տրվել՝ մանրամասնորեն հետաքննել տվյալ պատահարը։ Իսկ Քաթանի խոսքով, վկաների ցուցմունքների համաձայն ստեղծվել է կասկածյալի ենթադրյալ դիմանկարը եւ հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք, որ պայթյունը, որի արդյունքում 40-ից ավելի մարդ է վիրավորվել, տեղի է ունեցել Քաղաքի օրվան նվիրված զանգվածային տոնական համերգի ժամանակ։




























