Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրոք իր համար պատվիրված 100 քմ-ոց սենյակը տրամադրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ ինքը վերցրել է Հայաստանի նախագահի համար նախատեսված ավելի փոքր սենյակը, որն ընդամենը 75 քմ էր։
Թուրքական Haberturk կայքէջի փոխանցմամբ՝ հյուրանոցի սենյակների ներսում օգտագործվող տեխնիկայի մեծ մասը նոր է ձեռք բերվել։ Մեկ համարի վրա համար ծախսվել է 250 հազար լիրա (170 հազար ԱՄՆ դոլար)։ Սենյակի մեկ օրվա արժեքը կազմում է 3 հազար եվրո։ Հայաստանի նախագահի սենյակի դռներից մեկը բացվում էր դեպի իր թիկնապահների սենյակ։ Իսկ հյուրանոցի տանիքին դիրքավորված են եղել դիպուկահարները, որոնք նշանառության տակ էին վերցրել 2.5 կմ տարածություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին կայացավ Հայաստան-Թուրքիա հավաքականների ֆուտբոլային հանդիպումը, որին հետեւում էին նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը: Հայաստանի հավաքականը, ինչպես եւ 2008թ. սեպեմբերի 6-ին Երեւանում կայացած մրցավեճում, պարտվեց 2:0 հաշվով:




























