Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կենդանի է։ Նրա մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին NEWS.am –ին հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից։
Հիշեցնենք, որ այաթոլլա Ալի Խամենիի մահվան մասին լուրերը տարածվել էին նախօրեին՝ Իրանի ընդդիմության առաջնորդների կողմից։ Այդ աղբյուրների հաղորդմամբ, հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով 14:15-ին Խամենեին կորցրել էր գիտակցությունը եւ շտապ հոսպիտալացվել։
Այլ աղբյուրների հաղորդմամբ՝ այաթոլլան կոմայի մեջ է եւ նրա մոտ թողել են միայն տղային եւ անձնական բժշկին։




























