Ռոստովի մարզի Դոնի-Ռոստով-Ստավրոպոլ մայրուղու վրա հոկտեմբերի 14-ի երեկոյան ոստիկանության փոխգնդապետը վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի։ Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով շրջանային ոստիկանության մամուլի ծառայությանը, ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է մարզի Օրլովյան շրջանի ոստիկանության շտաբի պետը։ Ավտոմեքենայում են եղել նաեւ Օրլովյան շրջանի ոստիկանական բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ եւ ոստիկանության մեկ այլ լեյտենանտ, երկուսն էլ քաղաքացիական հագուստներով, եւ Սալսկի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրենը։ Նրանք բոլորը եղել են հարբած վիճակում։

Վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տեղաբնակ երիտասարդները ուղեւորների համար նախատեսված մասով հատում էին ճանապարհը։ Ինչպես հայտնում է Infox-ը, նրանցից մեկը 20 իսկ մյուսը՝ 19 տարեկան են եղել։