Թուրքիայում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում այսօր ձերբակալվել է 22 հոգի։ Նրանք կասկածվում են «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու մեջ։ «Hurriyet Daily News»-ի հաղորդմամբ, գործողություններն իրականացվել են թուրքական ութ շրջաններում, ձերբակալություններ են եղել Վանում եւ էրզրումում։

Իրականացված գործողությունների ընթացքում խուզարկվել են կասկածյալների տներ եւ գրասենյակները։ Արդյունքում առգրավվել եւ բռնագրավվել են ապօրինի զենքեր, համակարգիչներ, որոշ փաստաթղթեր եւ սկավառակներ, որոնք փաստում են, որ ձերբակալված անձինք մարզումներ են անցել «Ալ Քաիդա» -ի ճամբարներում։ «Anatolia» գործալկալությունը՝ հղում կատարելով Վանի ոստիկանապետի վրա, գրել է, որ Վանում նույն մեղադրանքով ձերբակալվել են եւս 2 հոգի։ Հետաքննությունը շարունակվում է։ Հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել նաեւ Բուրսայում, Հաքարիում, Հաթայում եւ Բաթմանում։