Մայիսի 21-ին, ժամը 21.21-ին Արտաշատի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դիակ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկրարա ծառայությունից, փրկարարների ուժերով ջրանցքից դուրս է բերվել եւ իրավապահ մարմիններին հանձնվել անձը չպարզված մոտ 8 տարեկան աղջկա դի:
Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ երեխան ապրիլի 20-ից որոնվող, 2001 թ. ծնված, Երեւանի Բրյուսովի 28/4 հասցեի բնակչուհի Ազալիա Գադելշինան է:



























