Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունից եւ ֆուտբոլային խաղը դիտելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիա այցելությունից հետո Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Ես շատ ուրախ եմ, որ երկու երկրների ղեկավարներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը հանդիպեցին Բուրսայում: Շաբաթ օրվա իրադարձությունից հետո դա եւս մեկ կարեւոր քայլ էր երկու երկրների, տարածաշրջանի ու ԵՄ-ի համար, որը պետք է ողջունել: Մենք շարունակում ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը եւ ես հույս ունեմ, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները մոտ ժամանակներս կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից, ինչպես եւ մենք նախատեսել էինք»:
Խավիեր Սոլանան ողջունել է Սերժ Սարգսյանի այցելությունը Թուրքիա եւ սպասում է շարո
Տեղադրություն




























