Ռուսաստանցի քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը, որը ռուսական պատվիրակության կազմում ժամանել էր Լեռնային Ղարաբաղ՝ դիտարկելու խորհրդարանական ընտրությունները, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Եվրախորհրդարանի բանաձեւը, որով նախատեսվում է ժամանակավոր կարգավիճակ տալ ԼՂՀ-ին մինչեւ վերջնական կարգավիճակի հստակեցումը:

«Կարծում եմ՝ այդ հայտարարությունները ընթացիկ քաղաքական իրավիճակի արդյունք են, քան ղարաբաղյան հակամարտության էության մեջ խորանալու անկեղծ մղում: Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հիմքերը նրա քաղաքական կարգավիճակն ու անվտանգության հարցերն են, եւ առանց այդ առանցքային հարցերի լուծման բարդ է ինչ-որ բանի մասին խոսելը: Այժմ հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Կարծում եմ՝ դրանք կայունացնող դեր ունեն, քանի որ ժողովուրդն ընտրում է իր ներկայացուցիչներին միջազգային հանրության հետ երկխոսության համար: Եթե ինչ-որ մեկը չի ճանաչում դա, հետեւաբար խնդիրը լուծելու նրա ձգտումը փոխզիջումային հիման վրա, մեղմ ասած, անլուրջ է»,- հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված «Դարիդյան սկզբունքներին»" Արեշեւի կարծիքով, դրանք չեն կարող հիմք դառնալ հակամարտության կառուցողական լուծման համար: «Իմ կարծիքով, մադրիդյան սկզբունքները բավարար մշակված փաստաթուղթ չեն, եւ իրենցից ներկայացնում են ավելի շուտ տեխնիակկան հռչակագրեր եւ հնարավոր քայլեր, բայց չեն նշում կարգավորման մեխանիզմը: Որոշ երկրներ հայտարարում են Մադրիդյան սկզբոնքներն ընդունելի մասին, բայց դա ավելի շուտ քաղաքական ազդեցության գործիք է: Հայկական կողմը հայտարարել է սկզբունքները որպես հենակետ ընդունելու պատրաստակամության մասին, բայց բարդ է քաղաքականություն կառուցել եւ իրական գործողություններ կատարել՝ հիմնվելով միայն դրանց վրա»,- ասել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը նախօրեին բանաձեւ է ընդունել, որով պահանջել է «անհապաղ հանել դուրս բերել հայկական զերքորը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: