«Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ազատ, լեգիտիմ եւ ժողովրդավարական էին եւ համապատասխանել են միջազգային բոլոր չափորոշիչներին»,- մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ընտրույթունների դիտարկման ռուսաստանյան պատվիրակության անդամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իգոր Չերնիշենկոն:

Ռուսական պատվիրակությունն այցելել է ավելի քան 10 ընտրատեղամասեր, հանդիպել բոլոր 4 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին: Չերնիշենկոյի խոսքով, կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, եղել են աննշան սխալներ, որոնք տեխնիկական բնույթ են կրել:

Ռուսաստանցի դիտորդները նաեւ հայտարարություն են պատրաստել, որում նշել են, թե Լեռնային Ղարաբաղը զգալի առաջընթացի է հասել ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի ամրապնդման հարցում: Առաքելությունը դիմել է ՄԱԿ-ի անդամ-պետություններին՝ կոչ անելով ճանաչել ընտրությունների արդյունքները: