Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իարավասության դատարանն այսօր՝ մայիսի 24-ին երկու տարվա ազատազրկման է դատապարտել Լեւոն Ավագյանին, ով մեղադրվում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում դպրոցահասակ երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Դատարանն ապացուցված է համարել, որ Ավագյանը շուրջ երեք տարի՝ 2006-2008թթ. բռնի անառակաբարո գործողություններ է կատարել 16 տարին չբոլորած աշակերտուհիների նկատմամբ։
Նշենք, որ դատախազը Ավագյանի համար մեկուկես տարվա ազատազրկում էր պահանջել, իսկ նրա փաստաբանը խնդրել էր վճիռը պայմանական չկիրառել:
Նշենք, որ Դատարանի շենքի առջեւ բողոքի գործողություն էին կազմակերպել մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք պահանջում էին ավելի խիստ պատժի արժանացնել մանկապիղծ ուսուցչին եւ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանին, որը, ըստ աշակերտների, ոչ պակաս հանցագործ է, սակայն այսօր վերջինս չի հայտնվել մեղադրյալի աթոռին: Ի դեպ, ըստ բողոքի գործողության մասնակիցների, Ավագյանը անառակաբարո գործողություններ է կատարել ոչ միայն 3 տարի, այլ շուրջ 20 տարի շարունակ:


























