Ուղիղ 18 տարի առաջ այս օրը Հայաստանում ընտրվեց առաջին նախագահը: Խորհրդային Միության փլուզումից հետո, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա Հայաստանը հռչակեց իր անկախությունը, իսկ դրանից մոտ մեկ ամիս անց, հոկտեմբերի 16-ին անցկացվեցին առաջին նախագահական ընտրությունները, որտեղ 83 տոկոս ձայներով ջախջախիչ հաղթանակ տարավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երկրորդ տեղը գրաված ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ստացել էր ընտրողների մոտ 7 տոկոսը, իսկ երրորդ տեղում ՀՅԴ թեկնածու, դերասան Սոս Սարգսյանն էր, ում օգտին քվեարկել էին ընտրողների մոտ 3 տոկոսը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանում նախագահական կառավարման համակարգ չկար: Երկրի գերագույն մարմինը համարվում էր խորհրդարանը, որն այն ժամանակ կոչվում էր Գերագույն խրհուրդ: Գերագույն խորհրդի 260 պատգամավորներից 10-ն ընտրված էին Ղարաբաղից:



















