«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը 2010 թվականի մայիսի 28-ից, Երեւանի ժամանակով 07:45-ից, արդեն հասանելի կլինի ամբողջ աշխարհում:
Այդ օրը հայկական հեռուստաընկերությունը սկսելու է իր պաշտոնական հեռարձակումը HOTBIRD խոշոր արբանյակի վրա:
«Երկիր մեդիան դառնալու է միակ հայկական ալիքը, որը ամեն ժամ հեռարձակելու է Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցած վերջին նորությունները: Դրանք ներկայացնելու են ալիքի թղթակիցները Արցախում, Ջավախքում, հայկական բոլոր գաղութներում:
»Երկիր մեդիան" քաղաքական, հասարակական քննարկումներ է ներկայացնելու Հայաստանի, հասարակության, հայության կյանքի ամենատարբեր ոլորտների շուրջ:
Կներկայացվեն հեռուստաընկերության արտադրած ավելի քան 1000 ժամ ընդհանուր տեւողությամբ փաստավավերագրական ֆիլմերը:


























