ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Թրեյսին Արտակարգ իրավիճակների նախարարի հետ այցելեց վերանորոգված երկու հրշեջ կայաններ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Այս երկու կայանների հրշեջ-փրկարարական կարողությունների մեծացման շնորհիվ հնարավոր է դարձել 2 անգամ արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին և դա, անշուշտ, թույլ կտա փրկել մարդկային կյանքեր։

Վերանորոգման աշխատանքները ֆինանսավորվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական օժանդակության ծրագրի ներքո։