ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղից Գորիս քաղաք և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։