Հյուսիսային Կորեան իրականացրել է նոր զենիթային հրթիռի հաջող արձակում։ Ինչպես տեղեկացնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, զենիթային հրթիռը «հիանալի մարտական բնութագրեր ունի», ներառյալ երկակի ղեկակառավարումը եւ ուրիշ նոր տեխնոլոգիաներ։

Լուսանկարում, որը հրապարակվել է «Ռոդոնգ Սինմուն» պաշտոնաթերթում, երեւում է հրթիռը, որը անկյան տակ բարձրանում է դեպի երկինք հրթիռ-կրիչից։

Սեպտեմբերին Փհենյանը արձակել էր մեծ հեռահարության թեւավոր հրթիռ, իսկ ավելի վաղ այս շաբաթ փորձարկել էր «գերձայնային պլանավորող սարք», որը, Հարավային Կորեայի զինվորականների խոսքով, մշակման վաղ փուլում էր գտնվում։