American Airlines չվերթի, որը վայրէջք էր կատարել Մայամիի միջազգային օդանավակայանում, ուղեւորը բացել է վթարային դուռն ու բարձրացել ինքնաթիռի թեւին, երբ օդանավը հասել էր տերմինալին, տեղեկացնում է AP-ը։

«Ուղեւորն անմիջապես կալանավորվել է իրավապահ մարմինների կողմից։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր թիմի անդամներին եւ իրավապահ մարմիններին պրոֆեսիոնալիզմի եւ արագ գործողությունների համար»,- ասվում է American Airlines-ի հայտարարությունում։

ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ վերահսկողության ծառայությունը տղամարդուն կալանքի տակ է վերցրել։ WPLG-ն տեղեկացրել է, որ միջադեպը ոչ մի ձգձգում չի առաջացրել։