Պակիստանն արգելել է չպատվաստված չափահասներին չվերթներ իրականացնել երկրի ներսում: Ավիացիայի նախարար Հուլամ Սարվար Խանն արգելքի մասին հայտարարել է Twitter-ում` նշելով, որ «միայն 18-ից բարձր տարիքի լիովին պատվաստված ուղեւորները կկարողանան ներքին թռիչքներ կատարել Պակիստանի սահմաններում», հաղորդում է AP-ն:
Կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չպատվաստվածներին չի թույլատրվի աշխատել գրասենյակներում եւ այցելել առեւտրի կենտրոններ:
Արգելքները չեն վերաբերում այն երեխաներին, ովքեր դեռ իրավունք չունեն մասնակցել Պակիստանի պատվաստումների արշավին:
220 միլիոն բնակչությամբ երկրում գրեթե 30 միլիոն մարդ արդեն լիովին պատվաստված է: Պատվաստանյութերի պակաս չկա, բայց շատերը երկմտում են, եւ նոր միջոցառումներն ուղղված են նրանց պատվաստվել դրդելուն:
Անցյալ տարի համավարակի սկզբից Պակիստանում գրանցել է COVID-19-ով վարկման 1.2 միլիոն դեպք եւ 27.785 մահվան դեպք:





























