Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ ավստրալացիների համար 18-ամսյա ճանապարհորդության արգելքը նոյեմբերից կհանվի, հայտնում է Reuters-ը:
Քաղաքացիների եւ մշտական բնակիչների համար միջազգային սահմանի բացումը տնային կարանտիններ կներառի Ավստրալիայի ութ նահանգներում եւ տարածքներում, ասել է Մորիսոնը, ինչը նշանակում է, որ երկրի որոշ հատվածներ կբացվեն ավելի վաղ, քան մյուսները:
«Ժամանակն է, որպեսզի ավստրալացիները վերադառնան իրենց կյանքին: Մենք կյանքեր փրկեցինք,- ասել է Մորիսոնը:- Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի ավստրալացիները վերադառնան իրենց նախկին կյանքին»:
Մորիսոնը միջազգային սահմանը փակել էր 2020 թվականի մարտին: Այդ ժամանակից ի վեր, միայն սահմանափակ թվով մարդկանց է երկիրը լքելու թույլտվություն տրվել՝ կարեւոր գործնական կամ մարդասիրական պատճառներով:
Մորիսոնն ասել է, որ ակնկալում է, որ առաջին տնային կարանտինային համակարգերը կգործարկվեն նոյեմբերին, սակայն ժամանակացույցը կորոշվի առանձին նահանգների եւ տարածքների կողմից:





























