Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուր Բուկիկիոն, գտնվելով Ադրեջանի խորհրդարանում, հայտարարել է, որ ԵԽ-ն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության արագ լուծման դիրքերից, քանի որ այն բացասաբար է ազդում մարդկանց բարոյահոգեբանական վիճակի վրա։
«ԵԽ անդամ-երկրների խնդիրները մեր ընդհանուր խնդիրներն են։ Մենք տեղյակ ենք, որ տարածաշրջանային հակամարտությունները բացասաբար են ազդում մարդկանց բարոյահոգեբանական վիճակի վրա»,- ադրբեջանական խորհրդարանում ասել է Բուկիկիոն, հայտնում է Trend գործակալությունը։
Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԽ անդամներ դարձել են 2001 թվականից։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991 թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծելխորհրդային անվտանգության ուժերի (ՊԱԿ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար։ Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ՝ 2007թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը՝ շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը։



























