Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը վաղը՝ մայիսի 26-ին կազմակերպում է խորհրդարանական լսումներ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ լսումների ընթացքում կքննարկվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Նախագիծը Ազգային ժողովը մայիսի 20-ին ընդունել է առաջին ընթերցմամբ: