Սեպտեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Թամանյան փողոցի թանգարանային համալիրի պատերին գրություն են արել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները համալիրի անվտանգության հերթափոխի պետից հաղորդում են ընդունել, որ ժամը 03.00-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում սև ներկանյութով թանգարանային համալիրի պատերի վրա անհայտ անձինք գրառումներ են արել:

Նույն օրը ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները Թամանյան փողոցում հայտնաբերել և, գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, բերման են ենթարկել 19 և 20 տարեկան երկու երիտասարդի: Նրանք տվել են խոստովանական բացատրություն:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն։