Իսրայելը տարածաշրջանում անվտանգության բացակայության եւ լարվածության աղբյուրն է։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն՝ մեկնաբանելով Բահրեյն Իսրայելի ԱԳՆ ղեկավարի այցը, փոխանցում է Mehr-ը։
Բահրեյնի՝ «սիոնիստական ռեժիմի» հետ հարաբերությունները կարգավորելու հարցով քայլը «ստորացուցիչ» անվանելով՝ Հաթիբզադեն քննադատել է այցը։ Նա նշել է, որ դա հակասում է «ազատություն փնտրող Բահրեյնի ժողովրդի կամքին»։





























