Հայաստանում 2009թ. մշակույթի, սպորտի եւ կրոնի ոլորտների ֆինանսավորումը կազմել է 16,3 մլրդ դրամ, ինչը այդ ոլորտին ծրագրված գումարի 81,6 տոկոսն է:

Այդ գումարներից 9,6 մլրդն ուղղված է բացառապես մշակույթի ոլորտի ծախսերին: Մշակույթի ոլորտի ֆինանսավորմանն ուղղվել է 4,2 մլրդ դրամ, գրադարանային ֆոնդի պահպանմանն ուղղվել է 1,5 մլրդը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բավարարված չէ պետական ֆինանսավորմամբ: Նախարարը հաղորդել է, որ նախարարության իրականացրած ծրագրերի շնորհիվ 12 տոկոսով աճել է հայկական թանգարանների այցելուների քանակը: Ներկայումս մշակութային-լուսավորչական նպատակներով իրականացվում է «Գրադարան անիվների վրա» ծրագիրը: