Բնապահպանները պարզել են, որ Ավստրալիայում անտառային հրդեհները կտրուկ կրճատել են վայրի մեղուների քանակությունը: Ոչնչացման սպառնալիքի տակ են հայտնվել այդ միջատների 11 տեսակները, գրում են գիտնականները Global Change Biology պարբերականում:

«Մենք պարզել ենք՝ ինչպես է անտառային հրդեհների 2019-2020 թվականների «սեւ ամառը» ազդել 553 տեսակի մեղուների վրա, որոնք բնակվում են Ավստրալիայի տարածքում (դա ամբողջ քանակության շուրջ մեկ երրորդն է): Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ երկու հազվադեպ տեսակներ պետք է ներառել տեսակների կատեգորիայում, որոնց սպառնում է ոչնչացումը, եւ ինը տեսակ պետք է համարել՝ որպես խոցելի»,-գրում են հետազոտողները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մասշտաբային անտառային հրդեհները բռնկվել են Ավստրալիայի արեւմտյան ափում 2019 թվականի հոկտեմբերի կեսերին: Կրակը տարածվել էր մայրցամաքի հարավ-արեւելքում, ինչպես նաեւ երկրի հարավային մի շարք շրջաններում:

Իրավիճակը բարելավվել է միայն առատ հրդեհներից հետո, որոնք տեղացել են 2020 թվականի առաջին ամիսներին, ինչը հետեւանքով հրդեհի օջախներն ամբողջովին մարվել են: Հրդեհները, որոնք ոչնչացրել են անտառի ավելի քան 12 միլիոն հեկտար եւ դարձել են տարածքւոմ առնվազն 3 միլիարդ կենդանու ոչնչացման պատճառ եւ համարվել են բնական աղետ:

Գիտնականները վերլուծել են մեղուների հազվադեպ երկու տեսակների տվյալները, որոնք հավաքել են Ավստրալիայի առավել տուժած շրջաններում: Այդ տվյալների հիման վրա գիտնականները ստեղծել են 553 տեսակի մեղուների պոպուլյացիաների համակարգչային մոդելներ:  

Համաձայն մանրակրկիտ հաշվարկների՝ ավստրալական մեղուների 11 տեսակներ անհրաժեշտ է ներառել Կարմիր գրքում: Մասնավորապես, գիտնականներն առաջարկում են ավելացնել ոչնչացող կատեգորիայում Leioproctus carinatifrons եւ Tetragonula mellipes տեսակները, որոնք բնակության վայրի մակերեսը կրճատվել է 50-60 տոկոսով: Եւս ինը մեղուներ, որոնք կրել են էական, սակայն ավելի զգալի կորուստներ, առաջարկում են դասել խոցելիների շարքին: