Բաթումիում զրահատեխնիկա է տեղակայվել․ ՆԳՆ-ն դա չի կապում նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հնարավոր վերադարձի հետ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Բաթումիում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայվել։
Ուրբաթ առավոտյան Սաակաշվիլին տեսաուղերձ է տարածել, որում հայտնել է, որ ինքը գտնվում է Բաթումում։ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ դա սուտ է, եւ որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը։





























