Սուխումում Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Հարի Կոկայան հրաձգություն է կազմակերպել։ Այս մասին հայտնում է Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Կոկայան ընտրվել է պատգամավոր 2020 թվականին։ «Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի ժամանակով ժամը 22։15-ին Սուխում քաղաքում Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Կոկայա Հարի Գուրամովիչը հրաձգություն է կազմակերպել Rina  ռեստորանին հարող տարածքում, 5 անգամ օդ է կրակել Glock հրազենից»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

ՆԳՆ տվյալներով՝ ոստիկանության աշխտաակիցներին տեսնելուն պես նա ագրեսիա է ցուցաբերել, հրաժարվել հանձնել զենքը, որից հետո լքել է հանցանքի վայրն ու թաքնվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։