Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում  Հրազդան քաղաքի Հայֆիդայիններ փողոցում՝  «Մարի»  սուպերմարկետի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 64-ամյա Մանվել Հ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի և 65-ամյա Արաքսյա Վ.-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 70-ամյա Ռուբիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: