Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն CNN-ի հետ զրույցում նշել է պայմանը, որով նա կմնա հավերժ նախագահ, հաղորդում է «Բելթա»-ն։
Լրագրողը հիշեցրել է Բելառուսում Սահմանադրության թարմացման հարցով աշխատանքների մասին։ «Գիտեմ, որ դուք վերահսկում եք այդ հարցը։ Ուզում եմ հարցնել՝ դուք Բելառուսի առաջին նախագահն է, ի՞նչ եք կարծում՝ կլինի՞ երկրորդ նախագահ»,-հարց է ուղղել լրագրողը։
«Երդվում եմ, որ չեմ պատրաստվում մինչեւ մահ նախագահ լինել։ Ամեն ինչ կախված կլինի Բելառուսի իրավիճակից։ Սակայն եթե Արեւմուտքը փորձի եւս մեկ անգամ, ինչպես անցած տարի, միջամտի մեր իրադարձություններին, ապա վատ կլինի»,-ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հեգնանքով ասել է․ «Ես 27 տարի ծառայել եմ իմ ժողովրդին։ Սակայն ես դեռ չեմ հասել այն տարիքին, ինչը Վաշինգտոնում։ Այնտեղ նախագահը շուտով 90 տարեկան կլինի»։





























