Կատարում երկրի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին։

Երկրի ողջ տարածքում բացվել են 30 ընտրատեղամասեր։

Համաձայն ընտրական հանձնաժողովի տվյալների՝ 284 թեկնածուներ են հավակնում խորհրդարանում 30 տեղի համար։ Ընտրողների թիվը կկազմի մոտ 300 000։

վերջին անգամ Կատարում ընտրությունների անցկացման մասին 2013 թ․ հայտարարել էր Կատարի էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանին «արաբական գարնան» իրադարձությունների ֆոնին, սակայն հետագայում Մեջլիս աշ-Շուրի լիազորություններն ընդլայնվեցին։ ՄԻայն այս տարվա օգոստոսին Կատարի էմիր Թամին բին Համադ Ալ Թանին որոշում կայացրեց հոկտեմբերի 2-ին ընտրություններ անցկացնելու մասին։