Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ռուստավիի թիվ 12 բանտում նամակ է գրել, որում իր աջակիցներին կոչ է արել ոչնչից չվախենալ եւ գնալ մինչեւ վերջ, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
«Իմ հարգելի՛ աջակիցներ, իմ հարգելի՛ վրացական հանրություն, երբ ես թողեցի Կիեւն ու եկա այստեղ, ես գիտեի, որ մեծ հավանականությամբ ինձ կձերբակալեն կեղծ դատավճռիներով, սակայն ես եկա, քանի որ հավատում եմ իմ երկրին։ Ուզում եմ խնդրել ձեզ գնալ ընտրությունների, չկորցնել ոչ մի ձայն։ Մի՛ վախեցեք եւ գնացեք մինչեւ վերջ ու հավատացեք, որ մեր հաղթանակը ձեր ձեռքում է»,-գրել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլիին ձերբակալել էին նախօրեին Թբիլիսիում։





























