Ձերբակալվել է Թբիլիսիում գտնվող բնակարանի սեփականատերը, որտեղ թաքնվում էր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն, փոխանցում է Սպուտնիկ Գրուզիան։

«Քննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 1958 թ․ ծնված անձին, ում տանը թաքնվում էր նախկին նախագահը»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Քննություն է ընթանում Վրաստանի ՔՕ 335-րդ հոդվածով՝ «հանցանքի քողարկում», որը սպառնում է մինչեւ երկու տարի ժամկետով ազատազրկմամբ։