«Իհարկե, սահմանների բացումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի շահերին, սակայն ես չեմ կարող չշոշափել հայերի ցեղասպանության թեման»,- Los Angeles Times թերթի էջերում գրում վերլուծաբան Գառնիկ Դուքմաջյանը, ով անհանգստություն է հայտնում, որ նախատեսվում է ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը պետք է ցեղասպանության խնդրի հետ կապված հետազոտի արխիվները:

«Հայերի համար անհնար է խւսափել ցեղասպանության հարցից: Թուրքիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցածի ժխտումը եւ նրա անպատիժ մնալը անարդար է, որի հետ հայերը ստիպված են լինում հաշտվել ամեն օր: Պատկերացնենք, որ օրինակ Գերմանիայի եւ Իսրայելի միջեւ կա ընդհանուր սահման, ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի: Պատկերացնենք նաեւ, որ Գերմանիան չի ճանաչում Հոլոքոստի փաստը եւ խոսում է միայն Երկորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքացիական հուզումների ժամանակ մահացած հրեաների մասին. Գերմանաին պնդում , որ հրեաները նույնպես սպանել են գերմանացիներին, Գերմանիան չի վճարում 3 միլիարդ մարկ փոխհատուցում, չի վերականգնում ավերված սինագոգները եւ չի կառուցում հիշատակի կոթողներ այն վայրերում, որտեղ տեղակայված են եղել համակենտրոնացման ճամբարները, միակողմանիորեն փակում է սահմանը ի համերաշխություն երորդ երկրի, որի հետ Իսրայելը պատերազմում է, որը հանգեցնում է տնտեսական խնդիրներ: Եվ վերջապես, պատկերացնենք, որ միջազգային հանրության ճնշման տակ Գերմանիան որոշում է բացել Իսրայելի հետ սահմանը, բայց ստեղծում է միջկառավարական հանձնաժողով Հոլոքոստի փաստի իսկությունը հետազոտելու համար եւ փորձում է պարտադրել Իսրայելին գնալ տարածքային զիջումների երրորդ երկրներին: Նման դիրքորոշումը առաջ կբերեր միջազգային հանրության արդարացի վրդովմունքը, սակայն չ ոք չի կիսում հայերի արդարացի զայրույթը, որոնք ստիպված են բացարձակապես միայնակ անցնել իրենց ճանապարհը:

Այո, երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ միմյանց հետ, բայց Հայաստանը չպետք է վճարի շատ բարձր գին դրա համար: Թուրքիան լավ հաշվարկել է հայկական էկոնոմիկայի խարխլման դետալները այն բանից հետո, երբ ոչնչացրել է հայերին: Թուրքիայի հետեւողական փորձերը` զիջումներ ստանալ սահմանների բացման դիմաց պետք է դատապարտվեն Արեւմուտքի ժողովրդավարությունների կողմից: Բայց դրա փոխարեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Եվրամիության ներկայացուցիչները ծափահարում էին հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ: Այս փաստը Թուրքիայի համար եւս մեկ տրիումֆ է Ցեղասպանության մասին լռելու ինչպես իր երկրի ներսում (այստեղ ցեղասպանության փաստը ճանաչողները հետախպնդվում են օրենքով), այնպես էլ իր սահմաններից դուրս: Արեւմուտքի ծափահարությունները, որոնք ենթադրվում է ինչ-որ աշխարհաքաղաքական շահաբաժիններ են ստանում, խորհրդանշում են համաձայնություն մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենածանր հանցագործություններից մեկին: Շատ վիրավորական է, երբ ենթադրվում է շրջանցել ցեղասպանության հարցը: Այն շրջանցելու համար անհրաժեշտ է սկզբում հանդիպել նրա հետ դեմ առ դեմ, ինչը Հայաստանն ու Թուրքիան դեռ չեն արել»: