Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարչակազմը հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին Վրաստանից դուրս բերելու անհրաժեշտության մասին, ով ավելի վաղ ձրեբակալվել էր Թբիլիսիում, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան։
Այս մասին հայտնել է նախագահական գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
«Մենք ակնկալում ենք հստակ պատասխան Վրաստանի իշխանություններից և որոշումներ կընդունենք արտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններից հետո, այժմ դրանով զբաղվում է մեր ԱԳՆ-ն: Նախագահն այս իրավիճակը մշտապես վերահսկողության տակ է պահում»,-ասել է նա։





























