Գերմանիայի ոստիկանությունը Դյուսելդորֆում ձերբակալել է թուրքի՝ Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով:
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ նրա մոտ զենք եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների ցուցակ է հայտնաբերվել։
Նշվում է, որ ձերբակալվել է Ալի Դ. Անունով անձը:
40-ամյա թուրքը տեղեկություններ է հավաքել Քյոլնի շրջանում Գյուլենական շարժման կողմնակիցների մասին: Դատախազությունը նաեւ կարծում է, որ Ալի Դ.-ն գործել է թուրքական հետախուզության անունից եւ ղեկավարության ներքո։ Նրա մոտ հայտնաբերվել է նաեւ ատրճանակ և 200 փամփուշտ:





























