Հարավային Օսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ցխինվալն իրավունք ունի պահանջել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձնումը հանցանքների համար, որոնք նա գործել է Հարավայի Օսիայի ժողովրդի նկատմամբ 2004-2008 թվականներին զինված հակամարտության ժամանակ։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Մեդոեւը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ «Հարավային Օսիայում Սաակաշվիլիին սպասվում է արդար դատ»։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հարավային Օսիայի դատախազությունը կհասնի Սաակաշվիլիին պատասխանատվության ենթարկելուն։





























