Վրաստանում ավարտվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները. Թբիլիսիի ժամանակով ուղիղ 20:00-ին երկրում փակվել են ընտրատեղամասերը, հայտնում է «Sputnik Գրուզիա»-ի թղթակիցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Բացառություն են կազմել միայն այն տեղամասերը, որոնց մոտ մինչեւ երեկոյան ութը հերթեր են եղել։

ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն, Թբիլիսիի ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 41,35%: Ընդ որում՝ ընտրությունները կայացած կհամարվեն ընտրողների ցանկացած մասնակցության դեպքում: