Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի երկրի 20 քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, վկայում են Վրաստանի ԿԸՀ տվյալները 40 տոկոս արձանագրությունների հաշվարկից հետո, հաղորդում է Sputnik Գրուզիա-ն:

Ընդ որում՝ Քութաիսիում, Բաթումում, Ռուստավիում, Զուգդիդիում «Միասնական ազգային շարժում» ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության թեկնածուներն առաջ են անցել ընտրող կուսակցությունից:

Այդկերպ, ԿԸՀ նախհական տվյալներով, «Վրացական երազանքին» հաջողվել է առաջին փուլում հաղթել Վրաստանի 44 քաղաքներում:

Իշխող կուսակցության թեկնածուներն ամենաբարձր ցուցանիշները ցույց են տվել Սամցխե-Ջավախեթիում:

Ընտրողների մասնակցությունը կազմել է 51,92 տոկոս:

2021 թվականին Վրաստանում տեղական ընտրություններն ուժգին քաղաքականացված են, իսկ դրանցում գլխավոր ինտրիգը կայանում է նրանում, թե արդյո՞ք իշխող կուսակցությունը կկարողանա հավաքել ձայների 43 տոկոսը:

Իրավիճակին սրություն է հաղորդել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վերադարձը հայրենիք: Նախկին ղեկավարը, որը դատապարտվել է Վրաստանում մի շարք գործերով, բերման է ենթարկվել Թբիլիսիում: Ինքը՝ Սաակաշվիլին, իրեն համարում է քաղբանտարկյալ եւ մեծ հանրահավաք է նշանակել կիրակի, որպեսզի վերջ դնի «Վրացական երազանքի» իշխանությանը: