Այնպիսի տպավորություն է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մի ոտքով 21-րդ դարում է, մյուսով՝ 19-րդ դարի վերջում։ Թե ինչո՞վ կավարտվի այդ երկու միտումների բախումը, դրանից էլ կախված է տարածաշրջանային անվտանգության հեռանկարները։ Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Իրավիճակը Հարավային Կովկասում , տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» կոնֆերանսի ժամանակ։
Նրա խոսքով, քանի դեռ չի ստեղծվել տարածշրջանային անվտանգության ամբողջական համակարգ, միմյանց կբախվեն մեկը մյուսին բացառող շահեր։ Ավելին՝ շահերի բախումը պայմանավորված է տարբեր ծրագրերոով։ Միեւնույնն ժամանակ նա ընգդծեց, որ տարածշրջանը պետք է ընթանա քաղաքակրթությունների երկխոսության ուղիով։ «Այն պետք է լինի ամեն ինչի հիմքում։ Կան նաեւ արտաքին գործոններ, որոնք տարածաշրջանը կարող են դարձնել տարբեր մշակույթների եւ քաղաքակրթությունների բախման թատերաբեմ։ Կովկասի պես դժվար էթնոքաղաքական տարածաշրջանում, դա անթույլատրելի է»-վերջում հավելեց Շավարշ Քոչարյանը։




























